Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի եվրոպական հարցերով նախարարները համատեղ նամակով կոչ են արել Վրաստանում «ազատ և արդար ընտրություններ» անցկացնել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ըստ AFP-ի՝ երեք երկրների ներկայացուցիչներն իրենց դիմումն ուղղել են Վրաստանի իշխանություններին։ Նրանց կարծիքով՝ «անհրաժեշտ է հարգել վրաց ժողովրդի ցանկությունը՝ իրենց երկիրը Եվրամիությանը մոտեցնելու համար»։ Միաժամանակ, եվրոպական հարցերով նախարարները մտահոգություն են հայտնել Թբիլիսիի …

