Ուկրաինայի պաշտոնական «Օդային տագնապ» հավելվածը, որն օգտագործվում է բնակչությանը հնարավոր սպառնալիքների մասին նախազգուշացնելու համար, նոյեմբերի 1-ի երեկոյան կիբերհարձակման է ենթարկվել։ Օգտատերերը սկսել են կեղծ ծանուցումներ ստանալ ճառագայթային և քիմիական վտանգի, ինչպես նաև Կիևի փողոցներում հնարավոր մարտերի սպառնալիքի վերաբերյալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Միջադեպին առաջինն արձագանքել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Զինվորականները հայտարարել են, որ հավելվածը, …

