ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները

Լուրեր

02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
Բոլորը

Ուկրաինայի պաշտոնական «Օդային տագնապ» հավելվածը, որն օգտագործվում է բնակչությանը հնարավոր սպառնալիքների մասին նախազգուշացնելու համար, նոյեմբերի 1-ի երեկոյան կիբերհարձակման է ենթարկվել։ Օգտատերերը սկսել են կեղծ ծանուցումներ ստանալ ճառագայթային և քիմիական վտանգի, ինչպես նաև Կիևի փողոցներում հնարավոր մարտերի սպառնալիքի վերաբերյալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միջադեպին առաջինն արձագանքել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Զինվորականները հայտարարել են, որ հավելվածը, հավանաբար, ենթարկվել է «թշնամական միջամտության»՝ վստահեցնելով, որ ճառագայթային վտանգ չկա։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ համապետական ազդարարման համակարգն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ սպառնալիքների վերաբերյալ բոլոր ազդանշանները փոխանցվում են մարզային վարչակազմերին և փողոցային ազդարարման համակարգերին։

Ավելի ուշ հավելվածը մշակողները հաստատել են այն կոտրելու փաստը։

«Այսօր կողմնակի անձինք իրականացրել են չարտոնված միջամտություն հավելվածի աշխատանքին։ Մենք անջատել ենք push ծանուցումները և ժամանակավորապես դադարեցրել հավելվածի աշխատանքը»,- հայտնել են նրանք տելեգրամի միջոցով՝ օգտատերերին կոչ անելով չբացել կասկածելի ծանուցումներում տեղադրված հղումները։

Նոյեմբերի 2-ի գիշերը մշակողների թիմը տեղեկացրել է կիբերհարձակումից հետո ծառայության աշխատանքի աստիճանական վերականգնման մասին։ Նրանց տվյալներով՝ օգտատերերը կրկին սկսել են ստանալ օդային տագնապի մասին ծանուցումներ, թեև որոշ գործառույթներ ժամանակավորապես շարունակել են անհասանելի մնալ։ Մշակողները նաև նշել են, որ հավելվածը չի պահպանում օգտատերերի անձնական տվյալները, և որ ձեռնարկվում են լրացուցիչ միջոցառումներ կիբերպաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։

Հաքերային հարձակման մասին գրեթե միաժամանակ հայտնել է նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Հաղորդվել է, որ գերատեսչության բջջային հավելվածը ենթարկվել է «զանգվածային կիբերհարձակման», որի հետևանքով չարագործներն օգտատերերին կեղծ հաղորդագրություններ են ուղարկել, իբր, Ռուսաստանի ուղղությամբ արձակված միջուկային մարտագլխիկների մասին։ ԱԻՆ-ի տվյալներով՝ մասնագետներն աշխատում են համակարգում առկա խոցելիությունը վերացնելու և ծառայության բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի