Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ

Լուրեր

02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
Բոլորը

Նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանում գազիֆիկացում իրականացնելու համար բնակիչները պարտավոր չեն կառուցապատողից համաձայնություն ստանալ կամ դրա դիմաց վճարել։ Այս մասին հայտնում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներից պարբերաբար ստացել և շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ կառուցապատողները լրացուցիչ վճարներ են պահանջում գազի մատակարարման բաժանորդ դառնալու համաձայնություն տրամադրելու համար։

Ներկայացված բողոքների հիման վրա հարուցվել են մի շարք վարույթներ։ Միաժամանակ հարցին համակարգային լուծում տալու նպատակով այն բարձրացվել է նաև ոլորտը կարգավորող լիազոր մարմնին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Կազմակերպվել են քննարկումներ ՀԾԿՀ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։

Օպերատիվորեն արձագանքելով Հանձնաժողովի բարձրացրած մտահոգություններին՝ ՀԾԿՀ-ն 2026 թվականի հոկտեմբերի 14-ի N 284-Ն որոշմամբ հստակեցրել է գործող կարգը (հիմնավորումը՝ https://www.e-draft.am/projects/10587/justification):

Տեղեկացնում ենք բնակիչներին, որ համաձայն գործող կարգի՝ նորակառույց բազմաբնակարան շենքում գազիֆիկացում ունենալու համար՝

կառուցապատողի համաձայնությունը ստանալու, առավել ևս դրա դիմաց վերջինս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա,

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀԾԿՀ-ի 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով»։