Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պատրաս կատարած այցի շրջանակներում Արևմտյան Հունաստանի տարածաշրջանի շրջանային խորհրդի դահլիճում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով, որը համակարգում էր Արևմտյան Հունաստանի փոխմարզպետ Ֆոկիոն Զայմիսը: Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, դասախոսության ընթացքում Տիգրան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, …

