Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության մեջ, կանցկացվեն դռնփակ։ Համապատասխան միջնորդությունը դատարան է ներկայացրել մեղադրող կողմը, դատավոր Թամար Մճեդլիշվիլին բավարարել է այն։ Դատախազ Անի Լեկիաշվիլիի միջնորդության համաձայն՝ գործը կապված է Պաշտպանության նախարարության հետ, իսկ նիստերի ընթացքում պետք է հարցաքննվեն գործող և նախկին պաշտոնատար անձինք, ինչի ընթացքում կարող են …

