«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:

Լուրեր

02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:

«Նոյեմբերի 4-ին սպասվող ՀՖՖ արտահերթ ժողովին «Դովեղ» ֆուտբոլային ակումբը ներկա չի լինի երկու հիմնական պատճառով:

Առաջին, ճիշտ է, ՀՖՖ-ն մեզ հրավեր է ուղարկել և պատշաճ կերպով պահպանել քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր գրված ու չգրված կանոնները, ինչի համար շնորհակալ ենք ՀՖՖ ղեկավարությանն ու նրա նախագահ Արմեն Մելիքբեկյանին, սակայն ՀՖՖ 29 ակումբների՝ արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին մենք տեղեկացել ենք ֆուտբոլային մարդկանցից ու մամուլից:

Փաստորեն, ՀՖՖ անդամ 34 ակումբներից, ինչքանով հասկանում ենք լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններից, միայն 4-ին չեն հրավիրել, ինչը համերաշխության, էթիկայի և պարզ մարդկային հարաբերությունների խախտում է: Մենք անգամ տեղյակ չենք, թե որ ակումբը կամ որ ակումբներն են նախաձեռնության հեղինակները:

Եթե, այնուամենայնիվ, մենք մասնակցելու լինեինք արտահերթ ժողովին, ապա միանշանակ դեմ կքվեարկեինք առաջարկվող փոփոխություններին: Դրանք ֆուտբոլի մասին չեն, այլ հայոց լեզուն և մայրենին ստորադասելու և ոտնահարելու, օտարախոս և հայերենը անտեսող մարդու համար ճանապարհ բացելու: Այլ բացատրություն այս աղաղակող փոփոխություններին դժվար է գտնել:

Մենք կարծում ենք, որ փոփոխություններն այնքան կոպտորեն են խախտում մայրենին և այնպիսի բացահայտ քաղաքական ու իշխանական միջամտություն են հայկական ֆուտբոլային կյանքին, որ ՀՖՖ  ղեկավարությունն ու Գործկոմը պարզապես պետք է անտեսեին 29 ակումբների այս հակահայկական և հակաֆուտբոլային նախաձեռնությունը:

Երկրորդ պատճառը, որ մենք որոշեցինք չմասնակցել արտահերթ այդ ժողովին, պայմանավորված է նրանով, որ ունենք ֆինանսական պարտավորություններ ՀՖՖ-ի առաջ: Մենք չենք վճարել երեք տարիների անդամավճարը և որոշել ենք միայն մեր ֆինանսական պարտավորությունները կատարելուց հետո մասնակցել ՀՖՖ ժողովներին: Կրկնենք, սակայն, որ ՀՖՖ-ն մեզ պատշաճ կերպով հրավեր ուղարկել է:

Մինչև տարեվերջ մենք կկատարենք մեր ֆինանսական պարտավորությունները և կմասնակցենք ՀՖՖ տարեկան ժողովին, որը նաև ընտրական է:

Ունենք նաև լավ լուր. շաբաթներ առաջ մեր ակումբի չորս տարիների հիմնական ֆինանսավորողը՝ Ինեկոբանկը, հերթական՝ հինգերորդ տարեկան ֆինանսավորումն է հաստատել, ինչը նշանակում է, որ եկող՝ 2026-2027 մրցաշրջանում, մենք կկարողանանք խաղալ ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններում:

Շնորհակալություն Ինեկոբանկին, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում մարզային, սահմանային ֆուտբոլին, որը կազմում է մեր տարեկան բյուջեի մոտ 40 տոկոսը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կայանալու է նոյեմբերի 4-ին: