Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով 2007 թվականին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում, ներկայում՝ Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող 1,35 հա հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գումարը կվերադարձվի Հրազդան համայնքին։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 30-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն …

