Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Քաղաքականություն
02.11.2026 | 22:39
Թուրքիայի հարավարևմտյան ափերի մոտ՝ Էգեյան ծովում, գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի ափերից մոտ 253 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը եղել է մոտ 9 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։
Թուրքիայի Օսմանիե նահանգում 4.2 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է գրանցվել։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սումբաս շրջանում։ Երկրաշարժի օջախը եղել է 7 կմ խորության վրա։

