09 Հունվար 2025 | 10:12
Փրկարարներն արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել
Հունվարի 8-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Մասնավորապես՝ Աշտարակ, Ջերմուկ, Արտաշատ, Ապարան քաղաքներում, Ռյա Թազա, Եղիպատրուշ, Մուսայելյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։