Վենետիկը թանկ հաճույք` կարճաժամկետ այցելությունների համար

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վենետիկը պաշտոնապես կսկսի վճար գանձել զբոսաշրջիկներից, որոնք ժամանում են մեկ օրով:
Այսինքն՝ նրանք, ովքեր չեն նախատեսում գիշերել Վենետիկում` պատմական քաղաք կարճաժամկետ այցերի դեպքում ստիպված կլինեն վճարել։

Վենետիկում ապրիլի 18-ից վերականգնվել է զբոսաշրջիկների մուտքի վճարը, որի նպատակն է` կարգավորել զբոսաշրջության հսկայական հոսքերը։ Այն այցելուները, ովքեր իրենց այցելությունը նախապես՝ առնվազն 4 օր առաջ են գրանցում, կվճարեն 5 եվրո։ Իսկ նրանք, ովքեր իրենց այցելությունը գրանցում են վերջին 3 օրվա ընթացքում, վճարում են կրկնակի՝ 10 եվրո։

Ըստ Guardian-ի` նախաձեռնության նպատակը զբոսաշրջիկների հոսքը կարգավորելն ու ավելի երկարաժամկետ այցելությունները խթանելն է՝ դրանով նպաստելով տեղի բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ 2024-ին այս ծրագրով հավաքվել էր 2.4 միլիոն եվրո, սակայն որոշ վերլուծաբաններ նշում են, որ այն զգալի ազդեցություն չի ունեցել այցելուների քանակի վրա։
Քննադատները նշում են, որ հարկը բավարար չէ զբոսաշրջության ահռելի հոսքի դեմ պայքարելու համար և առաջարկում են ավելացնել վերահսկողությունը կարճաժամկետ վարձակալությունների վրա և բարելավել ծառայությունները բնակիչների համար։

Անցյալ տարի, որպես փորձնական քայլ, որի նպատակն էր նվազեցնել մեկօրյա այցելուների հոսքը պիկ ժամանակահատվածներում, Վենետիկը դարձավ աշխարհի առաջին խոշոր զբոսաշրջային քաղաքը, որը մուտքավճար սահմանեց։

Թեև այս նախաձեռնությունը գրեթե ազդեցություն չունեցավ այցելուների քանակի վրա, այն քաղաքի բյուջե բերեց 2.4 միլիոն եվրո՝ շատ ավելին, քան սպասվում էր, և Վենետիկի իշխանությունները դեռ հավատում են, որ երկարաժամկետ կտրվածքով այն կօգնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված քաղաքին` պայքարել զբոսաշրջության մեծ հոսքերի դեմ։

Այս տարվա համար վճարը, որը հնարավոր է նախապես ամրագրել առցանց, մնում է` 5 եվրո, սակայն այն կրկնապատկվում է, եթե ձեռք է բերվում քաղաք ժամանումից երեք օր առաջ։
Այցելուները ստանում են QR կոդ, որը պետք է ներկայացնեն հատուկ աշխատակիցներին, որոնք հերթապահելու են քաղաքի հիմնական մուտքերում, օրինակ՝ Վենետիկի Սանտա Լուչիա երկաթուղային կայարանում։

Վճարից ազատվում են նրանք, ովքեր գիշերում են Վենետիկում, ինչպես նաև Վենետոյի շրջանից ժամանած զբոսաշրջիկները (որոնք մեծամասնություն են կազմում), ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխաները։ Սակայն նույնիսկ հյուրանոց ամրագրած այցելուները պարտավոր են գրանցվել պաշտոնական կայքում։

Անցած տարի Վենետիկը և նրա շրջակայքը գրանցեցին այցելուների ռեկորդ՝ ավելի քան 3.9 միլիոն մարդ գիշերել է քաղաքի պատմական կենտրոնում։ Սակայն ընդհանուր առմամբ տարեկան մոտ 30 միլիոն մարդ է այցելում քաղաք, որոնց մեծ մասը պարզապես գալիս է մեկ օրվա համար։
Ըստ տեղական Venezia Today լրատվամիջոցի՝ ավելի քան 35,000 մեկօրյա այցելություններ են արդեն ամրագրվել։

Վենետիկի զբոսաշրջության հարցերով խորհրդական Սիմոնե Վենտուրինին նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ «հրաշք լուծում չկա», մուտքավճարի այս համակարգը «իրական և նորարար գործիք է»՝ տվյալների վերլուծության և այցելուների հոսքի կառավարման տեսանկյունից։
«Սա երկար ճանապարհ է, բայց այսուհետ քաղաքը կկարողանա հենվել օբյեկտիվ տվյալների վրա, այլ ոչ թե միայն մոտավոր գնահատականների, որպեսզի հասկանա զբոսաշրջության հսկայական հոսքերի բնույթը», ասել է նա, և հավելել. «Մեր նպատակն է խթանել որակյալ զբոսաշրջությունը՝ գիշերակացով, որը ձգտում են զգալ ու ճանաչել նրա առանձնահատկությունը»։

Նախաձեռնության մյուս նպատակն է` «հավասարակշռություն ապահովել Վենետիկում ապրող քաղաքացիների իրավունքների և այն մարդկանց ցանկության միջև, ովքեր ցանկանում են այցելել քաղաք»։

Թեև նախորդ տարի այս վճարը մեծամասամբ դրական ընդունվեց զբոսաշրջիկների կողմից, սակայն այն կոշտ քննադատության ենթարկվեց Վենետիկի բնակիչների կողմից։ Շատերը համոզված են, որ կայուն զբոսաշրջություն ապահովելու միակ իրական միջոցը գիշերող այցելուներին ուղղված քաղաքականությունն է՝ կարճաժամկետ վարձակալությունների վերահսկմամբ և մշտական բնակիչների համար ծառայությունների բարելավմամբ: