ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Խարկովին․ զոհ և գրեթե 100 վիրավոր կա

Լուրեր

09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը ապրիլի 18-ի առավոտյան հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի Խարկով քաղաքին։ Արկը հարվածել է բազմահարկ շենքին։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ մեկ մարդ զոհվել է, 87-ը՝ վիրավորվել, գրում է Current time-ը։

Քաղաքապետ Իգոր Տերեխովը պարզաբանել է, որ հրթիռը «հարվածել է Խարկովի խիտ բնակեցված շրջանին»։

«Հարվածը տեղի է ունեցել բազմահարկ շենքում։ Հնարավոր է՝ փլատակների տակ մարդիկ լինեն»,- նշել է նա։

Իր հերթին, Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ Խարկովի վրա հրթիռային հարվածի հետևանքով հարվածներ են հասցվել Օսնովյանսկի շրջանի բնակելի շենքերին։

Հետագայում Խարկովի քաղաքապետը հայտնել է մեկ մարդու մահվան մասին, 98 մարդ վիրավորվել է։ Սինեգուբովն էլ նշել է,  որ տուժածների թվում կա երկու երեխա՝ երեք և չորս տարեկան։ 13 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երկու երեխա։ Չորս մարդ ծանր վիճակում է։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Խարկովի վրա հարվածները հասցվել են կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռներով։ Ահա թե ինչու տուժած տարածքները շատ մեծ են»,- գրել է Տերեխովը։

Նա նշել է, որ վնասվել է ավելի քան 20 բազմաբնակարան շենք և 30 մասնավոր տուն։

Գրեթե միաժամանակ հաղորդումներ են ստացվել Դնեպր քաղաքի տարածքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Տեղի ռազմական վարչական ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ հարվածների հետևանքով Դնեպրում ֆիթնես կենտրոն է վնասվել, հյուրանոց ու գրասենյակ։ Զոհեր ու վիրավորներ չկան։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը ոչնչացրել և որսացել են 56 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Ռուս զինվորականների տվյալներով՝ Վորոնեժի մարզի տարածքում չեզոքացվել է 27 անօդաչու թռչող սարք, Բելգորոդի մարզի տարածքում՝ 12, Ազովի ծովի ջրերի վրա՝ 12, Ղրիմի  տարածքում՝ 3, իսկ Ռոստովի մարզի և Կրասնոդարի երկրամասի տարածքներում՝ մեկական անօդաչու թռչող սարք։

Տեղում տուժածների ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի