Չորս ամիս ճաղերի հետևում անցկացնելուց հետո նախօրեին կալանքից ազատվեց Բելառուսի քաղաքացի Մաքսիմ Վաիտկիավիչուսը․ Հայաստանը նրան ճանաչել է փախստական և ապաստան տրամադրել։ Մաքսիմի պաշտպանությունը ստանձնած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, շեշտում է՝ Բելառուսի քաղաքացին այսքան ամիս անազատության մեջ պիտի չմնար։ Բելառուսում քաղաքական հայացքների համար հետապնդման և խոշտանգման ենթարկված Մաքսիմ Վաիտկիավիչուսը ձերբակալվել էր …