Դատախազությունը պահանջում է Վեդիի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն և դրամական միջոց
Հասարակություն
05.05.2025 | 09:42
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը․ տեղեկացնում են Դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
• Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք.
• 3 իրավաբանական անձում մասնակցություն.
• 40 միլիոն 836 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ: