ՆԳՆ-ից տեղեկցացնում են, որ Աթենքից Երևան ժամանած 52-ամյա տղամարդու ուղեբեռում հայտնաբերվել է առնվազն 200 միլիոն դրամի թմրամիջոց, տղամարդը ձերբակալվել է։ «Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է Պետական …

