Սթիվեն Նյուտոնը Պողոս Պողոսյանի սպանության գործով հարցաքննությանն ասել է՝ Աղամալ Հարությունյանին չի տեսել Պողոսյանին հարվածելիս

Լուրեր

11.01.2026 | 11:59
Զինվորականները Թրամփին են ներկայացրել Իրանի դեմ հարվածների տարբերակներ․ The New York Times
11.01.2026 | 11:55
Ես Երևանի քաղաքապետարանում եմ աշխատում. այստեղ եմ բնակվում. պատարագի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.01.2026 | 11:52
«Մանչեսթեր Սիթին» խփել է 10 գոլ ու կրկնել «Լիվերպուլի» ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2026 | 11:45
Եկել եմ պատարագի. Աջափնյակի թաղապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.01.2026 | 11:35
Ձեր լիազորությունների շրջանակու՞մ է Գարեգին երկրորդի որոշումն առ ոչինչ ճանաչել. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.01.2026 | 11:30
Փաշինյանը երթևեկում է նոր «1» համարանիշով. նա ժամանեց Մասիսի եկեղեցի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.01.2026 | 11:25
Արման Ծառուկյանը վստահ հաղթել է Լենս Փալմերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2026 | 11:20
Վարչապետն իր դիրքորոշումն է հայտնել. Վեդիի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.01.2026 | 11:00
Փաշինյանը պատարագի է մասնակցում Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում. ՈՒՂԻՂ
11.01.2026 | 10:23
Ջրաբեր-Ֆանտան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է
11.01.2026 | 10:08
Լարսը փակ է բեռնատարների համար
10.01.2026 | 20:05
Անի Ամիրաղյանը պարտվել է Կատարինա Զավացկային
10.01.2026 | 19:57
Վստահ եմ՝ ծնկի կբերենք Իսլամական Հանրապետությանը. Իրանի գահընկեց արված շահի որդու կոչը
10.01.2026 | 19:47
Անգլիայի գործող գավաթակիրը պարտվել է 6-րդ դիվիզիոնի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2026 | 19:38
Մեծաթիվ ոստիկաններ՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում․ Գարեգին Բ-ն այսօր փոխել է թեմի առաջնորդին
Բոլորը

«Առագաստ» սրճարանում 24 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով հարցաքննվել է Սթիվեն Նյուտոնը, որի գրության հիման վրա դեպքից 20 տարի անց վերաբացվել է սպանության գործը։ Վերջինը դատարանին հայտնել է, որ Աղամալ Հարությունյանին չի տեսել Պողոս Պողոսյանին հարվածելիս։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Աղամալ Հարությունյանի փաստաբան Ռոբերտ Բեջանյանը։

Նշենք, որ 2025 թվականի մարտի 14-ին, դատավոր Կարեն Ֆարխյանի նախագահությամբ, սպանության գործով դատական նիստ էր նշանակվել, որը հետաձգվել էր մինչև հունիսի 12-ը, որպեսզի Ոստիկանություն գրություն ուղարկվի՝ պարզելու Սթիվեն Նյուտոնի գտնվելու վայրը և նրան ծանուցելու, որ պետք է որպես վկա դատարան ներկայանա։

Պարզվել է՝ Նյուտոնը մայիսին Հայաստանում է եղել, ուստի մայիսի 16-ին դատարանն արտահերթ նիստ է նշանակել և հարցաքննել նրան։

Բեջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ըստ Նյուտոնի ցուցմունքի՝ ինքն Աղամալ Հարությունյանին զուգարանի դռան մուտքի ձախ հատվածում մեկ այլ անձի՝ Ստեփան Նալբանդյանի հետ զրուցելիս է տեսել, իսկ այդ նույն ժամանակահատվածում Պողոս Պողոսյանն ընկած է եղել գետնին՝ գլուխը դեպի զուգարանակոնքը, ոտքերը՝ դեպի դուրս՝ զուգարանի դուռը։ Հարցին՝ արդյո՞ք Նյուտոնը Պողոս Պողոսյանի և Աղամալ Հարությունյանի միջև քաշքշուկի ականատես եղե՞լ է, Հարությունյանը հարվածե՞լ է Պողոսյանին, Նյուտոնը պատասխանել է, որ նման բան չի տեսել։

Վկան պատմել է, որ մինչև Պողոս Պողոսյանի զուգարան մտնելն ինքը տեսել է, թե ինչպես է նա սրճարանի աստիճանների մոտ վիճաբանում մի քանի անձի հետ։ Ըստ Նյուտոնի ցուցմունքի՝ երբ Պողոսյանն ընկած է եղել, նրա դեմքի շրջանում բազմաթիվ վնասվածքներ են եղել։ Բեջանյանի դիտարկմամբ՝ չի բացառվում, որ այդ վնասվածները Պողոսյանը ստացել է աստիճանների մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Այդ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է սրճարան և, ըստ գործում առկա տվյալների, Պողոս Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ Ռոբ», ինչն էլ դարձել է Քոչարյանի թիկնապահների հետ վիճաբանության պատճառ։

Դեպքի առթիվ 2001 թվականին քրեական գործ է հարուցվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով, այսինքն՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելը, Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել։

Դեպքի վերաբերյալ, սակայն, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել Սթիվեն Նյուտոնի ներկայացուցիչները: Ըստ Դատախազության՝ Նյուտոնի հայտարարությունն առերույթ վկայում է Պողոս Պողոսյանին կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին: Այսպիսով, Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ, ապա գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով գործը վերանայելու և 2002թ. փետրվարի 21-ի դատավճիռն ամբողջությամբ բեկանելու պահանջով։ Բողոքը բավարարվել է, գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Նշենք, որ գործի վերաբացումից ի վեր մեղադրողը եղել է դատախազ Հայկ Խաչատրյանը, սակայն Նյուտոնին հարցաքննելու օրը դատարան է ներկայացել դատախազ Ծովակ Մնացականյանը, որը ներգրավվել է որպես երկրորդ մեղադրող։ Մնացականյանն այսօր Նյուտոնի հարցաքննության վերաբերյալ մանրամասներ մեզ չհայտնեց՝ առաջարկելով դիմել Դատախազություն և պայմանավորվածություն ձեռք բերել հարցազրույցի համար։

Նիստին չէր ներկայացել նաև պաշտպան Ռոբերտ Բեջանյանը։ Քանի որ նա մայիսի վերջին վիրահատվել է, ուստի դատական նիստը ենթակա էր հետաձգման։ Մինչև նիստի հետաձգվելը մեղադրող Ծովակ Մնացականյանը խնդրեց մոտ ժամկետում նիստ նշանակել, քանի որ միջնորդություններ ունի, որոնք հրատապ են։ Հայտնի չէ, սակայն, թե ինչ միջնորդությունների մասին է խոսքը։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 30-ին։

Արաքս Մամուլյան