ՔՊ-ն տապալեց Վաղարշապատի համայնքապետի ընտրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Վաղարշապատի համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը տապալվեց։ Իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու 15 անդամները չեն ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում տեղի չունեցավ։ Նիստին ներկա էին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանու անդամներ։ Նրանցից Սևակ Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ 1/3-ի պահանջով ևս մեկ արտահերթ նիստ կփորձեն հրավիրել՝ համայնքապետ ընտրելու համար։

Այս գործընթացն անակնկալ չէր։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 15-ին հրաժարական ներկայացրած քաղաքապետ Դիանա Գասպարյանին փոխարինող այսօր չէին ընտրելու, քանի որ իշխանությունն այլ ծրագրեր ունի։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները պետք է բոյկոտեին նիստը, որպեսզի Վաղարշապատը նույնպես տանեն Գյումրիի և Փարաքարի «ճանապարհով»՝ նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, ինչից հետո անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Ավելի վաղ «Հետք»-ի հետ զրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ այս օրերին քննարկվում է Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման հարցը: Թեև նախարարը որպես պատճառ նշում է այն, որ ընդամենը մեկ գյուղ է միացել Վաղարշապատին, ուստի ցածր է լինում պետական աջակցությունը, սակայն, ըստ ամենայնի, Խոյ համայնքը Վաղարշապատին միացնելով` փորձ է արվում Վաղարշապատ համայնքի ղեկավար դարձնել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին: Սա նշանակում է, որ այսօրվա նիստում համայնքապետ չի ընտրվի, Մեխակյանն առաջիկայում կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, այս ամիսների ընթացքում Վաղարշապատը կխոշորացվի, ինչից հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ, իսկ իշխող ուժի թեկնածուն կլինի հենց Արգիշտի Մեխակյանը։

Նշենք, որ Վաղարշապատի ավագանին ունի 27 անդամ, որից 15-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 10-ը՝ «Էջմիածին» կուսակցությունների դաշինքից, իսկ 2-ը՝ «Հայրենատէր» կուսակցությունից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Ռոզա Վարդանյան