Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում բանակցություններ է անցկացրել քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության պատվիրակության հետ, ինչը նրա առաջին անմիջական հանդիպումն է քուրդ քաղաքական գործիչների հետ 13 տարվա ընթացքում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հանդիպմանը մասնակցել են Վանից պատգամավոր Փերվին Բուլդանը և Ստամբուլից պատգամավոր, Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Սըրրի Սուրեյա Օնդերը: Նրանք այն պատվիրակության …

