ՌԴ զորքերը հուլիսի լույս 24-ի գիշերը հրթիռներ և անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինային։ Օդեսան ենթարկվել է զանգվածային հարձակման, գրում է Current time-ը։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ավերվել է ինը հարկանի շենք, հինգերորդից մինչև ութերորդ հարկերի բնակարաններում բնակվող մարդիկ մնացել են անօթևան։ Բացի այդ, հրդեհվել են մուտքերից մեկի հինգերորդ և վեցերորդ հարկերի բնակարանները։ …

