Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սոչիի վրա. մեկ զոհ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի լույս 24-ի գիշերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։ Այս մասին հաղորդել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը տելեգրամի ալիքում, փոխանցում է Meduza-ն։

Իշխանությունների տվյալներով՝ Սոչիի Ադլերի շրջանի Ավիացիոն փողոցում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով մահացել է տեղի բնակչուհի, մեկ այլ կին ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել։ Օպերատիվ շտաբը հայտնել է նաև հրդեհի մասին, որը մարվել է։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը հայտնել է, որ Ադլերում հարված է հասցվել Սոչիի օդանավակայանի շրջանում գտնվող նավթաբազային։ Հարվածի տակ է հայտնվել նաև Ադլերի երկաթուղային կամուրջը, տեղի բնակիչները հետևանքների տեսանյութ են հրապարակել։

Կրասնոդարի երկրամասի Սիրիուս բնակավայրում, որը գտնվում է Սոչիից 30 կիլոմետր հեռավորության վրա, հարված է հասցվել Տավրիչեսկայա փողոցում գտնվող նավթաբազային, հայտնել է բնակավայրի ղեկավար Դմիտրի Պլիշկինը:

Ռուսական Astra տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ խոսքը «Լուկոյլ-Յուգնեֆտեպրոդուկտ» նավթաբազայի մասին է: Ուկրաինական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ դա Ռոսնեֆտի բազան է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 39 անօդաչու թռչող սարք, որոնցից 21-ը՝ Սև ծովի, 11-ը՝ Ազովի ծովի և յոթը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքի վրա։ Բացի այդ, Ռոսավիացիան գիշերը ժամանակավորապես սահմանափակումներ է մտցրել Սոչիի օդանավակայանում, որի պատճառով հետաձգվել է ավելի քան 50 չվերթ՝ 28 մեկնում և 28 ժամանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի