ՌԴ-ում Ան-24 ինքնաթիռ է կործանվել, որում 50 մարդ է եղել․ բոլորը զոհվել են

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

ՌԴ-ում հուլիսի 24-ին անհետացած Ան-24 ուղևորատար ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են Ամուրի մարզի Տինդա քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին, փոխանցում է Meduza-ն։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ «Ռոսավիացիայի Մի-8 ուղղաթիռը հայտնաբերել է ինքնաթիռի այրվող ֆյուզելյաժը»։

Փրկարարական ուղղաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Ան-24-ի վթարի վայրում. փրկարարները աղետի վայր են հասնում ոտքով, հաղորդում է Shot տելեգրամ ալիքը։

«Անգարա» ավիաընկերության ինքնաթիռը Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն էր իրականացնում։ Տինդայում այն առաջին փորձից չի կարողացել վայրէջք կատարել և շրջադարձ է կատարել, ինչից հետո կապի կորել է։

Ռուսաստանի իշխանական տարբեր աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 46-ից 49 մարդ։

Նախնական տվյալներով՝ կործանված Ան-24 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են, ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ բոլորը զոհվել են։ Մինչ այժմ փրկարարներով ուղղաթիռը չի կարողանում վայրէջք կատարել վթարի վայրում, դա դժվարամատչելի տարածք է, լեռան լանջ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա հայտնել է նաև դեպքի վայրում հրդեհի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի