Կառավարությունը որոշել է ապրիլից կրճատել արցախցիներին տրամադրվող 40+10 աջակցության ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները, արցախցի քաղաքական գործիչներ և իրավապաշտպաներ։ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոնի» հիմնադիր Մարիամ Աբրահամյանը աջակցության ծրագրերի դադարեցումը խնդրահարույց է համարում։ «Եթե դուք իսկապես չեք հավատում, որ այդ 40+10-ն …

