Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ «Մասնավորապես, Սահմանադրական դատարանը որոշել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու …

