Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը եվրոպացի խորհրդարանականներին ներկայացրեց, թե ինչ փուլում է ՀՀ նոր Սահմանադրության տեքստի մշակումը։ Նախարարը հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումներն ընթացիկ փուլում են գտնվում, այժմ աշխատում են Սահմանդրության նոր տեքստի վրա։ Գալյանի խոսքով՝ ստանձնած հանձնառությամբ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականը։ …