Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների կապակցությամբ հրատապ աշխատանքային խորհրդակցություն անցկացրի Ճամբարակում․ գրառմամբ տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Հանձնարարեցի իմ որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։ Հանձնարարեցի նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև անհրաժեշտ շինտեխնիկա՝ փրկարարական …

