Իսրայելը գնում է Գազայի լիակատար օկուպացիայի․ Նեթանյահուն հայտարարել է՝ պատրաստ է Գազայի ամբողջական գրավման հրաման տալ

Լուրեր

05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ տեղեկությունների, այս շաբաթ նախարարներին ասել է, որ կփորձի կառավարության աջակցությունը ստանալ Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրի համար՝ չնայած Իսրայելի զինված ուժերի առարկություններին, գրում է The Times of Israel-ը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ մի քանի նախարարներ ասել են, որ Նեթանյահուն մասնավոր զրույցներում օգտագործել է «Գազայի հատվածի օկուպացիա» տերմինը՝ նկարագրելով Գազայում ռազմական գործողությունների ընդլայնման իր տեսլականը, ինչը տոնայնության զգալի փոփոխություն է, քանի որ կառավարությունը պատրաստվում է քննարկել Գազայի արշավի ապագան։

«Վիճակը նետված է՝ մենք գնում ենք Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի»,- վարչապետին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Ynet-ը։

«Գործողություններ կլինեն նույնիսկ այն տարածքներում, որտեղ պատանդներ են պահվում: Եթե շտաբի պետը համաձայն չէ, նա պետք է հրաժարական տա»,- հավելել է աղբյուրը՝ նկատի ունենալով Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրին, որըն, ըստ որոշ տեղեկությունների, դեմ է Գազայի  օկուպացիային։

Իսրայելի բանակը ներկայում վերահսկում է Գազայի հատվածի շուրջ 75 տոկոսը, սակայն, նոր պլանի համաձայն, զինվորականները պետք է գրավեն նաև մնացած տարածքը՝ ամբողջ անկլավը դնելով Իսրայելի վերահսկողության տակ։ Հստակ չէ, թե ինչ կնշանակի նման քայլը անկլավի միլիոնավոր խաղաղ բնակիչների և մարդասիրական խմբերի համար։

Իսրայելական բանակի ղեկավարությունը հայտարարել է, որ դեմ է ամբողջ Գազայի հատվածը գրավելուն, և բանակը գնահատում է, որ ՀԱՄԱՍ-ի բոլոր ենթակառուցվածքները մաքրելու համար կարող են տարիներ պահանջվել: Դա նաև կարող է պատանդներին մահապատժի դատապարտել, եթե զորքերը մոտենան նրանց պահման վայրին։

Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ կառավարության նիստ կհրավիրի՝ Իսրայելի պաշտպանության բանակին հետագա ռազմական գործողությունների վերաբերյալ հրահանգ տալու համար:

Անցյալ կիրակի Channel 12-ը հաղորդել էր, որ անվտանգության կաբինետում պառակտում է առաջացել Գազայի հնարավոր օկուպացիայի վերաբերյալ, և վարչապետնու պաշտպանության նախարար Իսրայել Կացը դեռևս ոչինչ չեն որոշել։

Գազայի գործողությունների ընդլայնման կողմնակիցների թվում, ըստ տեղեկությունների, եղել են ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը, ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, ռազմական քարտուղար գեներալ-մայոր Ռոման Գոֆմանը և կաբինետի քարտուղար Յոսի Ֆուքսը։ Մյուս կողմից, հրադադարի և պատանդների հետ կապված համաձայնության հասնելու ջանքերի շարունակման կողմնակիցների թվում են Զամիրը, արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, «Շաս» կուսակցության առաջնորդ Արյեհ Դերին, ազգային անվտանգության խորհրդական Ցաչի Հանեգբին, «Մոսադի» ղեկավար Դեյվիդ Բարնեան։

Գազայում գործողությունների վերաբերյալ քննարկումների ֆոնին, ռազմական աղբյուրը երկուշաբթի հայտնել է, որ Զամիրը վերջերս չեղարկել է ԱՄՆ նախատեսված այցը։ Աղբյուրը նշել է, որ կարճատև ուղևորությունը պայմանավորված էր Գազայի հատվածում հրադադարի հաստատմամբ, և քանի որ դա այդպես չէ, նա չի մեկնի ԱՄՆ։

Քանի որ ՀԱՄԱՍ-ի  հետ բանակցությունները փակուղի են մտել, Իսրայելն ու ԱՄՆ-ն, ըստ տեղեկությունների, անցել են պատերազմի ավարտի և բոլոր պատանդների ազատ արձակման «համապարփակ շրջանակի»՝ նախկինում քննարկվող ժամանակավոր հրադադարի համաձայնագրի փոխարեն։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը շաբաթ Թել Ավիվում պատանդների ընտանիքներին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է համապարփակ համաձայնագրի՝ պատանդներին վերադարձնելու և պատերազմը դադարեցնելու համար, և որ այլևս «կտրուկ» համաձայնագրեր չեն լինի։ Նա հավելել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն այժմ համաձայն են «պատանդներից մի քանիսի ազատ արձակման շրջանակից անցնել բոլոր պատանդների ազատ արձակման, ՀԱՄԱՍ-ի զինաթափման և Գազայի հատվածի ապառազմականացման շրջանակի»։

Եթե սա իրականանա, նոր դիրքորոշումը կնշանակի մեծ փոփոխություն Իսրայելի համար, որը պատերազմի առաջին տարում մշակել էր պատանդների հետ կապված փուլային համաձայնագրի շրջանակը, քանի որ այն թույլ տվեց Իսրայելին ապահովել իր պատանդներից մի քանիսի ազատ արձակումը՝ միաժամանակ պահպանելով պատերազմը վերսկսելու հնարավորությունը, ինչը Նեթանյահուին անհրաժեշտ էր իր կոալիցիան պահպանելու համար, քանի որ ծայրահեղ աջ գործընկերները սպառնում էին տապալել կառավարությունը, եթե Իսրայելը համաձայներ մշտական ​​հրադադարի։

Իսրայելական մի աղբյուր, որին ուրբաթ մեջբերել է Haaretz-ը, խորը հոռետեսություն է հայտնել ավելի լայն համաձայնագրի հեռանկարների վերաբերյալ՝ ասելով, որ քիչ հավանական է, որ ՀԱՄԱՍ-ը կընդունի Իսրայելի պայմանները պատերազմը դադարեցնելու համար։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժումը լայնածավալ հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ սպանելով շուրջ 1200 մարդու։

Գրոհայինները նաև ավելի քան 250 պատանդ էին վերցրել և տարել Գազայի հատված։ Պատանդների մի մասը փոխանակվել կամ ազատ է արձակվել, իսկ մի մասը՝ մահացել։ Իսրայելն այդ ամենին պատասխանեց՝ պատերազմ հայտարարելով ՀԱՄԱՍ-ին։ Խմբավորման կողմից վերահսկվող առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածի ցամաքային հարձակման և ռմբակոծության հետևանքով զոհվել է մոտ 59,000 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 143,000-ը։ Իսրայելը հայտարարում է, որ հունվարի դրությամբ՝ մարտերում սպանվել է մոտ 20,000 զինյալ, գումարած ևս 1,600 ահաբեկիչ Իսրայելի ներսում՝ հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։

Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային հարձակման և սահմանի երկայնքով ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի զոհերի թիվը կազմում է 459։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի