Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Այս մասին հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը։
Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել կանեփի 211 ցողուն:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: