Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
Ֆուտբոլի Եվրոպա լիգայի հիմնական փուլում կայացել են չորրորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցակցի խաղադաշտում 2:3 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի գավաթակիր «Տորենսեին», որը հանդես է գալիս երկրի երկրորդ լիգայում:
Երևանյան ակումբի առաջիկա մրցակիցներից ավստրիական «Զալցբուրգն» արտագնա խաղում 0:2 հաշվով պարտություն է կրել բելգիական «Անդերլեխտից», նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենը» տանը 3:1 հաշվով հաղթել է Կիպրոսի «Օմոնիային», սլովենական «Ցելյեն» հյուրընկալվելիս 3:2 հաշվով ուժեղ է գտնվել ավստրիական «Շտուրմից», իսկ իտալական «Միլանը» սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտվել է հունգարական «Ֆերենցվարոշին»: «Միլանը» կրել է երրորդ պարտությունը:
«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ հյուրընկալվելով «Զալցբուրգին»: Նախորդ երեք տուրերում Հայաստանի չեմպիոնը պարտվել էր նաև չեխական «Սպարտա Պրահային» (1:4), լեհական «Յագելոնիային» (1:3) ու նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» (0:4):
Չորրորդ տուրից հետո Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Արարատ-Արմենիան» միակն թիմն է, որը միավոր չունի:
Դավիթ Եղիազարյան

