«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում

Լուրեր

06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
Բոլորը

ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ՝ հանդիպելու առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ, որը հինգշաբթի  խոսել էր Խերսոնի մարզի Օլեշկի  քաղաքում հրադադարի շուրջ բանակցություններին իր մասնակցության մասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցը, Ուկրաինայի Գերագույն Ռադայում իշխանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։

Թրամփը լրագրողներին հաստատել է, որ հանդիպել է Դմիտրիևի հետ, սակայն չի մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկվել։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է. «Համաձայնություն կլինի, մեծ համաձայնություն կլինի, և այն կներառի ոչ միայն Ուկրաինան»։

«Եվ կարող եմ նույնիսկ ասել, որ այն, հնարավոր է, կվերաբերվի ամբողջ Եվրոպային։ Դա կլինի մեծ ու հրաշալի համաձայնագիր, և բոլորը հիացած կլինեն»,- հայտարարել է Թրամփը։

Նա այլ մանրամասներ չի հայտնել ենթադրյալ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։

Նոյեմբերին Աբու Դաբիում նախատեսվում է պատերազմի ավարտի շուրջ եռակողմ բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ։

Վերջին շաբաթներին մամուլում ենթադրություններ են հնչում, որ Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում քննարկվում է նաև եվրոպական անվտանգության ընդհանուր ճարտարապետությունը, որը, մասնավորապես, նախատեսում է Ուկրաինայի համար երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ։ Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ Ռուսաստանը դեռևս չի ցուցաբերում պատերազմը դադարեցնելու իրական պատրաստակամություն և շարունակում է Կիևին ներկայացնել առավելապաշտական պահանջներ։ Դրանց թվում են Դոնբասի՝ դեռևս չօկուպացված տարածքները Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու և Ուկրաինայի քաղաքական համակարգը վերափոխելու պահանջները։

Իր հերթին էլ  Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմի, ինչպես նաև Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչները Բրյուսելում հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Կիևի և ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգության երաշխիքները։ Քուշները չի հստակեցրել, թե ովքեր են մասնակցել, սակայն ավելի վաղ նման խորհրդակցություններին իր մասնակցության մասին հայտնել էր Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Բրյուսելում հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հերթական փուլից կարճ ժամանակ առաջ։ Դրանք նախատեսված են անցկացնել նոյեմբերի 10-11-ին՝ Աբու Դաբիում։

Քուշների խոսքով՝ Բրյուսելի հանդիպումը նվիրված է եղել երկարատև խաղաղության երկու «կարևորագույն և փոխկապակցված բաղադրիչներին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին և եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը»։

«Մեր նպատակն է գործնական և համաձայնեցված միջոցների միջոցով փարատել բոլոր կողմերի անվտանգության հետ կապված մտահոգությունները՝ նվազեցնելով հետագա հակամարտության վտանգը»,- գրել է Քուշները։

Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա եռակողմ բանակցությունների հերթական փուլը, և ԱՄՆ-ն «աշխատել է երկու կողմերի հետ՝ մշակելու լուրջ առաջարկներ, որոնք  ունակ են քննարկումները հնարավորինս արդյունավետ դարձնել»։

Ումերովն իր հերթին ֆեյսբուքում կատարած գրառման մեջ նշել է, որ Բրյուսելում բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն են եղել, այդ թվում՝ ԱՄՆ-ի և մյուս գործընկերների կողմից տրամադրվող երաշխիքները, ինչպես նաև «եվրոպական անվտանգության նոր ռազմավարությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի