Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ

Լուրեր

06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
Բոլորը

Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի՝ պահանջելով հերքել Ազգային ժողովի ամբիոնից «զրպարտություն համարվող և իրեն վերաբերող փաստացի տվյալները»։

Մասնավորապես, հայցի համար հիմք է հանդիսացել Յոլյանի՝ հոկտեմբերի 29-ի այս ելույթը․ «Ես մի փոքր ուսումնասիրել եմ՝ ինչքա՜ն ՔՊ-ական համայնքների ղեկավարներ կան, ընդ որում՝ կարկառուն, բացել են ընկերություններ և մսխում են պետական բյուջեն ասֆալտապատման՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Ընտանիքներով՝ քույր, եղբայր, հայր, մայր, հորեղբայր… բոլորը լծված են պետական բյուջեն մսխելով։ Եվ ի՞նչ ա տեղի ունենում. ասֆալտը իրականացնում են, մի ամիս հետո քանդվում է։ Բավականին շատ հետաքննական նյութեր կան, հրապարակումներ կան, հոդվածներ կան։ Հարց է առաջանում՝ ինչի՞ որևէ անգամ Քննչական կոմիտեն սերիալ չի նկարահանում, Հակակոռուպցիոն կոմիտեն մարտաֆիլմ չի նկարահանում, որովհետև բոլորը պորտալարով կապված են իշխանության հետ։ Իսկ այն ինստիտուտը, որը պատասխանատու է էս ամեն ինչի մասին, էս հանցավոր անգործության մատնված խոսել՝ էդ կոռուպցիոն սխեմաների մասին, լռում է։ Բոլորը գալիս են էստեղից խոսում են թալանից, չգիտեմ ինչից… Դուք ձե՛ր մասին խոսեք»։

Մկրտչյանը դատարանից խնդրում է պարտավորեցնել Իրինա Յոլյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հրապարակայնորեն հերքել իր կողմից 29.10.2026թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից կատարված հայտարարությամբ «զրպարտություն համարվող և Կառլեն Մկրտչյանին վերաբերող փաստացի տվյալները»։

Բացի հերքումից, Մկրտչյանը պահանջում է Իրինա Յոլյանից հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

 

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ նույնաբովանդակ հայց ընդդեմ Յոլյանի ներկայացրել է նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Ընդդիմադիր պատգամավորի նույն ելույթի համար Սափեյանը պահանջում է հերքում, և, ի տարբերություն Մկրտչյանի, Թալինի ղեկավարը 3 մլն դրամ փոխհատուցում է պահանջում։

 

Ռոզա Վարդանյան