Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոն տնային կալանքի տակ է

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի նկատմամբ տնային կալանք է սահմանվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրան արգելվել է օգտագործել բջջային հեռախոսներ, թույլատրվում է շփվել միայն սահմանափակ թվով մարդկանց հետ։ Այս որոշումը կայացրել է Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դի Մորաեշը։

Մորաեշը դատավճիռը հիմնավորել է այն փաստով, որ Բոլսոնարոն օգոստոսի 3-ին համացանցի միջոցով դիմել է իր կողմնակիցներին, և ելույթի հատվածներ հրապարակվել են սոցիալական ցանցերում։ Դատավորը սա համարել է արդարադատության համակարգի վրա ճնշում գործադրելու փորձ։

Բրազիլիայի 70-ամյա նախկին նախագահը մեղադրվում է իրեն հաջորդող Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի կառավարությունը տապալելու դավադրության մեջ՝ 2022 թվականի ընտրություններում պարտվելուց հետո։ 2023 թվականի հունվարի 8-ին Բոլսոնարոյի կողմնակիցները ներխուժել էին Բրազիլիայի Կոնգրես, Գերագույն դատարան և նախագահական պալատ՝ Լուլա դա Սիլվայի կողմից պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց։

Հուլիսի 19-ին Բոլսոնարոյին տրվել էր էլեկտրոնային ապարանջան, նրան պարտավորեցրել էին գիշերը տանը մնալ, արգելվել էր օգտվել սոցիալական ցանցերից։ Բոլսոնարոյի դեմ դատավարությունը մտել է եզրափակիչ փուլ։ Նախկին նախագահը մեղադրվում է «դեմոկրատական իրավական կարգը ոչնչացնելու» փորձի մեջ։

Ինքը՝ Բոլսոնարոն, հերքում է բոլոր մեղադրանքները։ Հուլիսի 30-ին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ էին կիրառել դատավոր Մորաեշի դեմ՝ նրան մեղադրելով Բոլսոնարոյի նկատմամբ քաղաքական հետապնդման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի