2016թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից հետո կարծիքներ հնչեցին, որ ճանաչման գործընթացն այլևս ավարտված է և անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել հատուցմանն ուղղված իրավական գործընթացի վրա: Արդյոք կարող ենք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված համարել` այն դեպքում, երբ Թուրքիան չի ճանաչել իր մեղսագործությունը: Թեմայի շուրջ Faktor.am-ը զրուցել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի …

