Ռուբեն Վարդանյանն ակնարկում է, որ Հայաստանը մարդասիրական երկիր չէ՞

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանն ապրիլի 24-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել նե 2017 -ին մրցանակի 5 հավակնորդների անունները: Նրանք են՝ մայր և դուստր Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլիա Աֆղանին, որը զբաղվում է Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ, սիրիացի 26-ամյա բժիշկ Մահումմադ Դարվիշը, Կոնգոյից Դենիս Մուքվեբեն և Թոմ Կատինան՝ ամերիկացի բժիշկ, որը Սուդանում է աշխատում:

Նուբար Աֆեյանը խոսելով մրցանակի նպատակի մասին, ասել է որ հայերը 100 տարի առաջ հնարավորություն չունեին իրենց շնորհակալությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց. «Բայց հարյուր տարի հետո մենք՝ նրանց թոռները, ունենք այդ հնարավորությունը, որ շնորհակալություն հայտնենք նրանց, ովքեր օգնում են կարիքավորներին: Շարունակելու ենք տարեց տարի դարձնել սա հայերի գաղափարախոսության մի մասը»:  

Իսկ հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանը ներկայացվում որպես մարդասիրական երկիր, երբ Հայաստանում ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքները, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է. «Իմ քաշը շատ է, բայց դա չի նշանակում, որ ես սպորտի մասին իրավունք չունեմ խոսելու: Մենք մի քիչ սխալվում ենք, մենք երազանքի մեջ ենք ապրում, որ մեր երկիրը էլդորադո պիտի լինի, 800 տարի չենք ունեցել երկիր, բայց մեզ թվում է, որ ամեն ինչ պիտի իդեալական լինի: Ոչ մի երկիր չկա, որ մարդու իրավունքների հարցը չխախտվի: Մարդիկ չգիտեն՝ ինչ է կատարվում աշխարհում, մենք՝ հայերս, մենակ մեր մասին ենք մտածում, բայց մեր մոտեցումը փոխել է պետք»: