Վերահսկիչ պալատի կողմից 2016 թվականին իրականացված ստուգումների արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվություններից 3-ի մասով հարուցվել են քրեական գործեր: Ազգային ժողովում ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը: Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի թվով 23 ընթացիկ հաշվետվություններում, որոնցից 9-ը` արտածրագրային վերահսկողության արդյունքներով: «Մեր վերահսկողության …

