ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հուլիսի 7-ին «Հոդված 3» ակումբում հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչների և ներկայացրել նախարարության գործարկած իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am-ի հնարավորությունները: Սուրեն Քրմոյանը նշել է, որ էլեկտրոնային հարթակի գործիքակազմը հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջական մասնակիցը դառնալու օրինաստեղծ գործունեությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Որպես առանձնահատկություն՝ …

