Ավարտվել է «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին փուլը. 20 դաշնակահար կմրցի 2-րդ փուլում

Լուրեր

12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
Բոլորը

 

Այսօր պարզ են դարձել «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները։ Երկրորդ փուլ են անցել 20 դաշնակահարներ, որոնք ներկայացնում են Ֆրանսիան, Լեհաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Հայաստանը։ Նրանք հուլիսի 10-ից հանդես կգան մրցույթի երկրորդ փուլում և կպայքարեն մրցանակային տեղերի համար։

Ժյուրիի նախագահ, դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը նկատում է, որ առաջին փուլի չորս օրերի լսումները շատ հետաքրքիր են անցել. «Կան բավականին լուրջ մակարդակի դաշնակահարներ, որոնք ներկայացնում են տարբեր դպրոցներ։ Ծրագիրը ազատ է, փաստորեն մասնակիցները մինիմենահամերգ են ներկայացնում, որի ընթացքում մենք կարողանում ենք տեսնել նաև, թե ինչպես է երաժիշտը կառուցում համերգային ծրագիրը»։

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների «Հնչում է Երևանը» 10-րդ՝ հոբելյանական մրցույթ-փառատոնի «Մենակատարներ» անվանակարգում լավագույնը ճանաչված սաների և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգը: Երեկոյի մեկնարկը տրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 225 պատանիներից կազմված նվագախմբի և երգչախմբի ելույթներով: Այնուհետև լավագույն պատանի մենակատարները հանդես են եկել Երիտասարդական նվագախմբի հետ։

Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։