«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը չի պատրաստվում հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարներից պահանջել պետական խորհրդանիշների անկյունից, որոնք ստեղծվել են բոլոր դպրոցներում, հեռացնել Սերժ Սարգսյանի լուսանկարը: Այս մասին պարզ դարձավ երեկ` լրագրողների և նախարար Լևոն Մկրտչյանի հարցուպատասխանի ժամանակ: «Այդ նկարը միշտ փակցվել է, անկախ նրանից` ով է Հայաստանի Հանրապետության նախագահը: Դպրոցներում փակցնում …

