Լևոն Երանոսյանը վերջնականապես հասավ իր նպատակին. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հասավ իր նպատակին. կարողացավ վերջնականապես «ջրել» իր հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած բախումների քրեական գործը:

Ավելին՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ջրառատի ՀՀԿ-ական փոխգյուղապետ Տիգրան Սարգսյանը, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և դրանով ընդդիմադիր համագյուղացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար ձերբակալվել էր, ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ընդունում է մեղքը եւ խնդրել է դատաքննությունը իրականացնել արագացված կարգով: Արդյունքում, նրան դատապարտել են մեկ տարի ժամկետով, սական պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան, եւ նա ազատ արձակվեց:

Հիշեցնենք, որ միջադեպից հետո հարուցված քրեական գործի մի մասը կարճվեց, քանի որ ծեծկռտուքի մասնակիցները հաշտվել էին, բայց քանի որ փոխգյուղապետի կողմից գործադրվել էր նաև ապօրինի զենք, եղել էր այդ զենքից մարմնական վնասվածք ստացող, որոշվեց դրա ընթացքն այդպես լուծել: Ահա սա էլ Սերժ Սարգսյանի խոստացած արդար Հայաստանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում