«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, «կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին հաշվապահ Արմեն Ունանյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդան Նաչարյանը։ Նա եղել է հաշվապահի տեղակալը, ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, երկար տարիներ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցերում», 2004–2005 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ …

