ՀՀ նախագահի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շատ կարևոր էր մի քանի առումով՝ քաղաքական, տնտեսական, ինչու ոչ նաև անվտանգության. լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարներին ու ՀՀ նախագահի Իրան կատարած այցին: «Հարավային Կովկասում Հայաստանը ներկայացվեց բարձր մակարդակով՝ նախագահի մակարդակով, և սա ուղերձ էր նաև Թեհրանին, որ Երևանը հավատարիմ է …

