Թայվանի Թայփեյ քաղաքում ընթանում է ամառային համաշխարհային ուսանողական խաղերը: Հայ մարզիկներից երեկ պայքարի մեջ մտել են մարմնամարզիկները և ջրացատկորդները. փոխանցում է ՀԱՕԿ կայքը: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակիչ է անցել հենացատկեր, օղակներ վարժություններում, նաեւ բազմամարտում, իսկ Արթուր Թովմասյանը՝ օղակներում: 10 մ սինքրոն աշտարակացատկում Ազատ և Վլադիմիր Հարությունյանները զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը:

