ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Ռազմական լրագրության» դասընթացների շրջանակում հունիսի 2-ից 4-ը Արցախում էին գտնվում հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչներ. տեղեկացնում է ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը։ Այցի առաջին օրը լրագրողները եղել են բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել մարտական հերթապահության կրման ընթացքին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Իսկ հունիսի 4-ին տեղի է ունեցել լրագրողների …

