«Ես բիզնեսով չեմ զբաղվում»,- լրագրողների՝ որոշ մթերքների թանկացումների մասին հարցին ի պատասխան՝ այսպես արձագանքեց Հանրապետական մեծահարուստ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողների հարցին՝ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ևս մթերքները թանկացել են, Ալեքսանյանը կրկնեց, որ բիզնեսով չի զբաղվում: Պատգամավորն, այդուհանդերձ, հայտարարեց, որ երկրում կատարվող ամեն բան իրեն անհանգստացնում է: Մանրամասները՝ տեսանյութում: Շողիկ Գալստյան

