«Հայկական զարգացման գործակալության» տվյալների համաձայն՝ Հայաստանն ունի շինարարական և համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, ներառյալ բազային և թանկարժեք մետաղների 30 հանքավայր: Դրանցից 421-ի արդյունահանումը, 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ, ընթացքի մեջ է, 42-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման փուլում: Սա ամենաստվերային ոլորտն է, անվերահսկելի ու եկամտաբեր, ինչով և բացատրվում է ոլորտում պատահական մարդկանց չլինելը: Դրանց մեծ …

