Ունենք կեղծիքի վրա հիմնված, բայց դե ֆակտո նոր ընտրակարգ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին, ում պապերը նաև սերում են իմ պապու՝ Հովակիմի գյուղից՝ Կարնո գավառի Ձիթող գյուղից: Եվ հույս ունենք, որ Արմեն Սարգսյանը կկարողանա իր սահմանափակ լիազորություններով, իր փափուկ խոսքով, իր դիվանագիտական փորձով, նաև փոփոխության …

