Հունվարի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ուրախ է ընդունելու Հայոց Եկեղեցու հարազատ զավակին, ում հայրենասեր ու եկեղեցանվեր ոգին իր գործնական դրսևորումներն …

