Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը պահանջել է դադարեցնել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) 8 պատգամավորների անձեռնմխելիությունը։ Մեղադրյալների թվում է նաև ԺԴԿ-ի հայ պատգամավոր Կարո Փայլանը. փոխանցում է ermenihaber-ը: Փայլանը մասնավորապես մեղադրվել է 2017թ մայիսի 1-ին Կանադայում տված մի հարցազրույցի ժամանակ «Թուրք ազգին և թուրքական պետությունը հրապարակայնորեն ստորացնելու» և «հանրապետության նախագահին» վիրավորելու մեջ։ Մեղադրվող պատգամավորների թվում են …

