«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը զանազան զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախսեր է անում: Այս տարի 80 մլն դրամ ծախսել էր «Էրեբունի Երեւան» տոնակատարությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանից տեղեկացրել են, որ «Համով-հոտով Երեւան», «Երեւան ՏԱՐԱԶ ֆեստ», Երեւանի գարեջրի եւ «Ձմերուկի» փառատոների կազմակերպման եւ անցկացման նպատակով քաղաքապետարանը 2016թ. համայնքային բյուջեից հատկացրել է 21 …