«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 4–ին հանրապետության նախագահի ռեֆերենտ նշանակված Լիա Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Խաչատրյանը հայտարարագրել է մեկ բնակարան և «FORD FOCUS 1.6» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 38 միլիոն 34 հազար դրամ: Բանկային հաշիվներին առկա է եղել 1 միլիոն 800 …