ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքով՝ ՌԴ-ն չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու դիմումը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Factor.am-ի հարցին՝ նա նշեց, որ ՌԴ դատախազությունը ՀՀ-ից արտահանձնելու անհրաժեշտությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել: Դեսպանի համոզմամբ՝ տեղի է ունենում զուտ իրավական գործընթաց։ Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ …

